Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև առնվազն 72 ժամ չհանգստանա։
Չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, իսպանական գրանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցեց «Ատլետիկոյի» հետ (1:0, 2:4 11մ), իսկ երեկ՝ մարտի 15-ին, մադրիդցիները հերթական հանդիպումն անցկացրին՝ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վիլյառեալի» հետ (2-1) հետ:
«Սա վերջին անգամն էր, երբ մենք հանդես եկանք առանց 72-ժամյա հանգստի։ Մենք երկու անգամ խնդրեցինք Լա լիգային փոխել սա, բայց ոչինչ տեղի չունեցավ:
«Ռեալն» այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե մեզ չտրվի հանգստի այն ժամանակը, որը մենք խնդրում ենք»,- Անչելոտիին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։