«Ֆիորենտինա»-«Յուվենտուս» հանդիպումը հորդառատ անձրևների պատճառով հնարավոր է հետաձգվի։
Ա Սերիայի 29-րդ տուրի հանդիպումը նախատեսված է կիրակի օրը՝ Ֆլորենցիայում։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, Ֆլորենցիայի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ալեսանդրո Դրագին քաղաքապետին խնդրել է հետաձգել հանդիպումը Տոսկանայում հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով։
Հաղորդվում է, որ Ֆիորենտինայի «Վիոլա Պարկ» մարզումային կենտրոնը վնասվել է, ակումբի մարզումային խաղադաշտերը հեղեղվել են: