Միլանի «Ինտերը» աշխատում է ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամի հետ նոր պայմանագրի շուրջ։
Իտալական գրանդը ծրագրում է վերանայել պայմանագրի պայմանները ֆրանսիացի հարձակվողի հետ, որպեսզի հանեն կլաուսուլայի կետը և բարձրացնեն նրա աշխատավարձը։
Ըստ La Gazzetta dello Sport-ի, Ներաձուրիները մտադիր են երկարաձգել պայմանագիրը Մարկուս Թյուրամի հետ, ով ակումբին միացել է 2023 թվականին ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք՝ ֆրանսիացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, սակայն այն ներառում է կլաուսուլա՝ 85 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը գնելու կետ։