Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել Ա Սերիայի գրանդներից մեկը՝ «Միլանը»։
Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, իտալացու նշանակումը քննարկվում է ամռանը։
«Միլանը» կարծում է, որ իրենց պետք է հաղթող մարզիչ, ով ծանոթ է Սերիա Ա-ին:
Հիշեցնենք, որ Ալեգրին արդեն մարզել է «Միլանը»։ Եվ նա թիմի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն, նվաճեց նաև Իտալիայի սուպերգավաթը։