Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 22-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտը» Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց «Արարատին» (0-1)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 50-րդ րոպեին հեղինակեց «Արարատի» նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Այս խաղից հետո «Արարատը» վաստակած միավորների քանակը հասցրեց 18-ի և շարունակում է մնալ 9-րդ տեղում։ «Ալաշկերտը» 14 միավորով մնում է 10-րդ հորիզոնականում։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․