Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է մաստակ ծամում հանդիպումների ժամանակ.
«Սա պարզապես սթրեսից ազատվելու միջոց է։
Ոմանք քննադատում են ինձ դրա համար, բայց ինձ համար դա սթրեսի դեմ միջոց է… Որովհետև, երբ հանդիպումը սկսվում է, իմ զարկերակը բարձրանում է րոպեում 120 զարկի, իսկ հիմա այն 63 է:
Միգուցե մաստակ ծամելն ինձ օգնում է»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» մարզիչին Mundo Deportivo-ն: