ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ: ՊՍԺ-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մարզադաշտից է հետևել Փարիզում կայացած խաղին:
Հանդիպման հեռարձակման ընթացքում ֆիքսվել է անգլիացու արձագանքը 87-րդ րոպեին փարիզյան ակումբի դարպասը կիսապաշտպան Հարվի Էլիոթի գոլին։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն «Լիվերպուլի» դեմ խաղում 27 հարված է կատարել դարպասին։ Առնե Սլոթի սաները 90 րոպեի ընթացքում պատասխանել են երկու հարվածով, որոնցից մեկը վերածվել է գոլի: Պատասխան խաղը կկայանա Անգլիայում։ Հանդիպումը նշանակված է երեքշաբթի՝ մարտի 11-ին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում երկխաղյա դիմակայության հաղթողը կխաղա «Ասթոն Վիլա» — «Բրյուգե» զույգի լավագույն թիմի հետ։