«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Բենֆիկայի» դեմ կայացած առաջին խաղում (0:1)։ Այս մասին հայտնում է լրագրող Չավի Միգելը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա խաղացողը խաղային իրավիճակներից մեկում կոճին ծանր հարված է ստացել, ինչի պատճառով կասկածի տակ է նրա մասնակցությունը «Օսասունայի» հետ Լա լիգայի առաջիկա հանդիպմանը։
Նշվում է, որ կատալոնական ակումբում հույս ունեն, որ իսպանացին լիովին պատրաստ կլինի «Բենֆիկայի» դեմ պատասխան հանդիպմանը։
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 8-ին՝ «Օսասունայի» դեմ, իսկ 3 օր անց տանը կընդունի «Բենֆիկային»։