«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին հայտնել է, որ հունվարին կարող էր ստանձնել Ա Սերիայի ակումբի ղեկը:
«Հունվարին ինձ դիմեցին Ա Սերիայի մի ակումբից, և ես չեմ կատակում:
Ո՞ր ակումբն էր դա: Ես պարզապես կասեմ, որ ես պետք է ապրեի Կասանոյին մոտ», — ասել է Տոտին Viva el Futbol-ի փոդքաստում:
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտին իտալական «Ռոմայում» հանդես է եկել 1992/1993 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։