Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում այսօր երկու հանդիպում է կայացել:
1/4 եզրափակչի առաջին խաղում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Լեռնային Արցախին» և 7:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում դուբլի հեղինակ են դարձել Թեմուր Ջիկիան և Լևոն Պետրոսյանը, մեկական գոլ էլ հեղինակել են Մաթաս Վարեյկան և Տիգրան Գևորգյանը:«Լեռնային Արցախի» կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Իլյա Տրինկոն և Մարկո Միլովանովիչը:
Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիան» Չարենցավանում մրցել է «Ուրարտուի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գնդակը 47-րդ րոպեին հեղինակել է Տենտոն Յեննեն:
Թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին: