Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկու կողմերն արդեն ծանոթ են միմյանց պահանջներին և պատրաստ են ընդլայնել համագործակցությունը։ Նշվում է, որ բանակցությունները ներկայումս չեն ընթանում, սակայն դրանք կվերսկսվեն հաջորդ ամառ։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: