Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն ազդրի վնասվածք է ստացել Ա Սերիայի 27-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:1): Այս մասին հայտնում է Sky Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա խաղացողի ապաքինման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ։ Սա նշանակում է, որ նա բաց կթողնի ոչ միայն Չեմպոինների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ֆեյենորդի» հետ երկու հանդիպումները, այլև Ա Սերիայի «Մոնցայի» և «Ատալանտայի» դեմ խաղերը։
Ընթացիկ մրցաշրջանում Դիմարկոն «ներաձուրիի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ հանդիպումը բաց կթողնի նաև միլանյան գրանդի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը, որը օրեր առաջ աջ ձեռքի բութ մատի կոտրվածք էր ստացել։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայնա վաղը՝ մարտի 4-ին, ժամը 00։00-ին։ Պատասխան հանդիպումը՝ մարտի 11-ին։