Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» վաղը՝ մարտի 4-ին կհյուրընկալի Մադրիդի «Ատլետիկոյին»:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Դերբին միշտ նույնն է. դա առանձնահատուկ հանդիպում է զգացմունքների և այն ճնշման առումով, որ զգում ես խաղից առաջ: «Ատլետիկոն» շատ մրցունակ թիմ է։ Նրանք լավ մրցաշրջան են անցկացնում։ Վերջին դերբիում մենք առաջին խաղակեսում շատ վատ խաղացինք, իսկ երկրորդում շատ լավ խաղացինք։ Մենք պետք է մտածենք անընդհատ խաղալ այնպես, ինչպես խաղացինք այդ հանդիպման երկրորդ կեսում»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ երափակիչի «Ատլետիկո Մադրիդ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 4-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայնա մարտի 12-ին։