Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Ես չափազանց հանգիստ եմ վերաբերվում դրան, քանի որ գործող պայմանագիր ունեմ մինչև 2027 թվականը և հուսով եմ, որ մենք կարող ենք երկարաձգել այն։ Ես ուրախ եմ աշխատել լավագույն մարզչի, լավագույն նախագահի և լավագույն խաղացողների հետ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի Pro League-ի ակումբներից մեկը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել ավելի քան 200 միլիոն եվրո։