Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը դիմել է «սերուցքայինների» երկրպագուներին Լա Լիգայի 26-րդ տուրում «Բետիսի» հետ հանդիպումից հետո, որտեղ «արքայական ակումբը» պարտվեց 1:2 հաշվով։
«Երեկվա հանդիպումը վատ անցավ բոլորի համար, բայց դա արդեն անցյալում է։ Թող հաջողությամբ անցնի երեքշաբթի անցկացվելիք հանդիպումն «Ատլետիկոյի» հետ»,- գրել է բրազիլացին X սոցիալական կայքում։
Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն այս գրառումը կատարել է ի պատասխան «Ռեալի» պաշտոնական էջի հրապարակման, որտեղ ակումբը շնորհավորել էր Վինիսիուսին մադրիդյան ակումբի կազմում 300 խաղի նշագծին հասնելու կապակցությամբ։
Երեքշաբթի՝ մարտի 4-ին, «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։