Շաբաթ օրը՝ մարտի 1-ին, «Բետիսը» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։
Մադրիդյան թիմի բրազիլացի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորը, որը մասնակցել է խաղին, 300-րդ հանդիպումն է անցկացրել «Ռեալի» կազմում: Այս ընթացքում նա մադրիդյան թիմի կազմում դարձել է 102 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։
Վինիսիուսը «Ռեալի» հետ նվաճել է 14 տիտղոս, այդ թվում՝ Լա Լիգայի երեք և Չեմպիոնների լիգայի երկու տիտղոս։