Իտալացի հայտնի սպորտային լրագրող Տանկերդի Պալերմին հայտնել է, որ Ա Սերիայի հանդիպումները մինչև 2021 թվականը կարող են անցկացվել առանց հանդիսականների, հաղորդում է beIN Sports-ը:
Նշվում է, Իտալիայի կառավարությունը քննարկում է այդ տարբերակը և շուտով որոշում կկայացնի դրա վերաբերյալ:
Leaks of next Italian government measures showing that football with crowds unlikely to happen before January 2021
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) April 12, 2020
Հիշեցնենք, որ Covid 19-ը ժամանակավորապես խափանել է Իտալիայի առաջնության ընթացքը: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 152.000-ը: