«Յուվենտուսը» դիտարկում է Տիագո Մոտային փոխարինելու չորս թեկնածուների։ Հնարավոր է, որ մարզիչը կհեռացվի թուրինյան ակումբից, եթե բյանկոներիները չնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսն» արդեն դիտարկում է Մոտային փոխարինելու տարբերակները: Նրանց թվում է «Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինին։ Նշվում է, որ նա դեմ չէր լինի գլխավորել թուրինյան ակումբը։
Դիտարկվում է նաև Անտոնիո Կոնտեի վերադարձը, ով ներկայումս մարզում է «Նապոլին»: «Յուվենտուսը» հետաքրքրված է նաև Ռոբերտո Դե Զերբիի ծառայություններով:
Մեկ այլ թեկնածու Իգոր Տուդորն է, ով 2024 թվականին «Լացիոյից» հեռանալուց հետո դեռ առանց աշխատանքի է: