Հայտնի է դարձել, թե «Բարսելոնա» վերադառնալու դեպքում ինչ դիրքում կխաղա Լիոնել Մեսսին։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 37-ամյա ֆուտբոլիստին տեսնում է «տասը» համարի դիրքում և պատրաստ է նրան տալ այդ դերը, որպեսզի Պեդրին մի փոքր ավելի խորը խաղա, իսկ Յամալը կենտրոնանա միայն հարձակման աջ եզրի վրա։
Կա նաև տարբերակ, որ արգենտինացին կարող է գործել «կեղծ ինը» համարի դերում։ Սակայն Ֆլիկը վստահ չէ, որ կարող է խաղադաշտում համատեղել Ռոբերտ Լևանդովսկուն և Մեսսիին:
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» դռները բաց են Լիոնելի համար։ Ինքը՝ Մեսսին, դեռ վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։