«Միլանը» շարունակում է գլխավոր մարզիչ փնտրել հաջորդ մրցաշրջանի համար։ Իտալական գրանդը դիտարկում է Չավի Էրնանդեսի տարբերակը՝ որպես նոր գլխավոր մարզիչ, որը կփոխարինի Սերժիու Կոնսեյսաուին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը, որը գրեթե մեկ տարի առաջ հեռացվել է «Բարսելոնայից», «ռոսոներիների» ղեկավարության առաջնահերթ թեկնածուն է։
Նշենք, որ «Միլանը» դժգոհ է ներկայիս մարզչի օրոք գրանցված արդյունքներից։ Իտալական ակումբը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում չկարողացավ հաղթահարել «Ֆեյենորդի» արգելքը, իսկ Ա Սերիայում վաստակած 41 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։