Մադրիդի «Ռեալի» երիտասարդ պաշտպան Ռաուլ Ասենսիոն մերժել է ակումբի նոր պայմանագրի առաջարկը, հայտնում է El Partidazo de COPE-ն։
22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է 2026 թվականին։ Իսպանացին այս մրցաշրջանում ցուցադրել է իր արժեքը, ուստի ակումբը որոշել է նրան վարձատրել պայմանագրի ժամկետի երկարաձգմամբ՝ բարելավված պայմաններով:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ասենսիոյի գործակալները մերժել են «արքայական» ակումբի առաջին առաջարկը։ Նշվում է որ խաղացողը տարբերակներ ունի կարիերան եվրոպական այլ գրանդ ակումբներում շարունակելու համար։
Ընթացիկ մրցաշրջաում Ասենսիոն «Ռեալի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։