«Գալաթասարայի» ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի և նրա նախկին կնոջ՝ Վանդա Նարայի միջև սկանդալը շարունակվում է:
Արգենտինացի լրագրող Պեպե Օչոան հաղորդել է, որ Վանդան պատրաստվում է դիմել դատարան՝ Իկարդիին մեղադրելով իր երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Ըստ հաղորդման, Վանդայի և նրա նախկին ամուսնու՝ Մաքսի Լոպեսի որդին դպրոցում հարցաքննվել է և պատմել, որ Իկարդին մի քանի անգամ հարվածել է նրան գլխին:
Վանդան և Մաքսին պատրաստվում են ներկայացնել քրեական բողոք՝ հիմնվելով երեխայի ցուցմունքների վրա:
Նշենք, որ նախկին ամուսինները բաժանվել են վատ հարաբերությունների ֆոնին, և Վանդան նախկինում էլ էր դիմել ոստիկանություն՝ Իկարդիին մեղադրելով հարձակման մեջ: