Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն կազմել է պատմության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։
«Անկասկած, Պելեն թիվ 1-ն է։ Հաջորդ տեղը կիսում են Մեսսին ու Մարադոնան։ Հաջորդը Զիկոն է, Ռոմարիոն, Կրիշտիանու Ռոնալդուն, վան Բաստենը, Զիդանը, Ֆիգուն, Ռիվալդոն, Ռոնալդինյոն… Եվ մի շարք այլ ֆուտբոլիստներ։ Այս ցուցակում շատ անւններ կան, և ես վստահ եմ, որ ինչ-որ մեկին մոռացել եմ: Ամեն անգամ, երբ ինձ խնդրում են կազմել այս վարկանիշը, ես տարբեր ցուցակներ եմ կազմում։ Միայն առաջին երեք տեղերը միշտ նույնն են։
Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է։ Նրան պակասում է Աշխարհի առաջնությունում հաղթանակը, բայց նա հաղթել է Օլիմպիական խաղերում, գրեթե ամեն ինչ… Նա հաստատ լավագույն 10-ի մեջ է: Չգիտեմ, թե քանի ֆուտբոլիստ եմ նշել, բայց նա կլինի 9-րդ կամ 10-րդ տեղում.. Այս բոլոր տղաները շատ մոտ են իրար: Իմ նշած բոլոր ֆուտբոլիստներն ունեն տարբեր որակներ, դրա համար էլ ֆուտբոլը գեղեցիկ է։
Ես անհարմար եմ զգում ինձ ներառել այս ցուցակում, բայց ես իսկապես հիանում եմ նրանցով և նրանց ներդրմամբ համաշխարհային ֆուտբոլում»,- մեջբերում է Ռոնալդոյին ESPN-ը: