Խորվաթիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է ձեռք բերել 30-ամյա կիսապաշտպանին: Կովաչիչի պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Խորվաթի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։
Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2023 թվականից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցան հեղինակ։