«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը նշել է, թե ում է համարում պատմության լավագույն խաղացողը։
«Ես խաղացել եմ Մեսսիի հետ, ինձ համար նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, նա իմ կուռքն է ֆուտբոլում։
Մեսսիի հետ ես ամեն օր սովորում էի մեր մարզումների ժամանակ՝ կա՛մ նրա հետ խաղալով, կա՛մ ուղղակի հետևելով նրա խաղին: Դա ինձ ավելի ուժեղ դարձրեց և բարելավեց իմ հմտությունները խաղադաշտում, քանի որ ես շարունակեցի շատ բան սովորել նրանից»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մեսսին նախկինում միասին հանդես են եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։