Իտալական «Ատալանտան» վստահ հաղթանակ է տարել Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Էմպոլիի» դեմ խաղում։ Խաղն ավարտվել է 5։0 հաշվով։
Այս խաղում նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը դուբլի հեղինակ է դարձել՝ խփելով իր առաջին գոլերը գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի քննադատությունից հետո՝ Չեմպիոնների լիգայի 2024/2025 թվականների Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (1:3) չիրացրած 11-մետրանոցի համար։
«Էմպոլիի» դեմ խաղում Գասպերինին 76-րդ րոպեին փոխարինել է Լուկմանին՝ դաշտ դուրս բերելով Խուան Կուադրադոյին։ Ադեմոլան անտեսել է մարզչի՝ խաղադաշտից հեռանալիս ձեռքը սեղմելու փորձը:
Խաղից հետո միքս գոտում, պատասխանելով մարզչի հետ կոնֆլիկտի մասին իտալական լրատվամիջոցների հարցին, Լուկմանը միայն նշել է. «Մենք վերջացրե՞լ ենք»:
Այս մրցաշրջանում նիգերիացին «Ատալանտայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում։ 27-ամյա հարձակվողն այս ընթացքում դարձել է 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Լուկմանը խոսել է Ատալանտայի՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին. նա չիրացրեց 11-մետրանոցը