Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո շարունակել ելույթներն ակումբում։
Ինչպես հայտնում է Relevo-ն, խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ։ Նշվում է, որ 39-ամյա խաղացողը սպասում է Արքայական ակումբի ղեկավարության առաջարկին։ Հիշեցնենք, որ Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 574 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ։