«Կոմոյի» մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը Իտալիայի առաջնության շրջանակում «Նապոլիին» հաղթելուց հետո բարձր է գնահատել իր գործընկերոջը․
«Շատ ուժեղ թիմի դեմ հանդես եկանք, անհավանական մարզչի դեմ: Կոնտեի դեմ մեկ հանդիպումը նման է մեկ տարվա փորձի։
Ես նրանից շատ բան սովորեցի «Չելսիում»»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ այսօր կայացած հանդիպմանը «Կոմոն» 2-1 հաշվով հաղթել է նեապոլիտանացիներին։ Հաղթանակը թույլ տվեց Ֆաբրեգասի թիմին բարձրանալ Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական, իսկ «Նապոլին» բաց թողեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու հնարավորությունը: