Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է Սաուդյան Արաբիայի ակումբների պատրաստակամության մասին՝ Մադրիդի «Ռեալին» վճարել 1 միլիարդ եվրո՝ որպես հարձակվող Վինիսիուս Ժունիորի հրաժարագին:
«Ես այս խոսակցություններին նույնքան լուրջ եմ վերաբերվում, որքան այն խոսակցություններին, որ Չեմպիոնների լիգան կանցկացվի Եվրոպայի սահմաններից դուրս: Ես չգիտեմ՝ արդյոք այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Սա հսկայական գումար է, որը չունի ֆինանսական հիմնավորում: Իհարկե, որոշումը սաուդցիներինն է, եթե, իհարկե, դա ճիշտ է»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ վկայակոչելով Delo-ին։
Վինիսիուսի գործող աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։