«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդգծել է այն հաջողությունները, որոնք ակումբը հասել է իր գլխավորությամբ:
«Անգլիայի Պրեմիեր լիգայում ոչ ոք չի կարող 100 միավոր հավաքել և չորս անգամ անընդմեջ հաղթել այն։ Դա իմ կենդանության օրոք չի լինի, կներեք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 2017/2018 մրցաշրջանում վաստակել է 100 միավոր։ «Քաղաքայիները» 2020/2021 մրցաշրջանից սկսած դարձել են Անգլիայի առաջնության չեմպիոններ:
Այսօր՝ փետրվարի 23-ին, Գվարդիոլայի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում կհանդիպի «Լիվերպուլի» հետ։