Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս բարդ հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ (2։0)։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, խաղադաշտ մտավ Դանի Օլմոն։ Վերջինս 62-րդ րոպեին Լամին Յամալի փոխանցումից հետո գրավեց Յասպեր Սիլեսենի պաշտպանած դարպասը։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերան Տորեսը՝ 90+6-րդ րոպեին մեծացնելով «կապտանռնագույնների» առավելությունը։
Այս խաղից հետո կատալոնացիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 54-ի և ժամանակավորապես գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ «Լաս Պալմասը» 23 միավորով 17-րդն է։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․