«Ինտերի» նախկին խաղացող Լուիջի դի Բիաջիոն խոսել է միլանյան թիմի՝ չեմպիոնական պայքարում ունեցած շանսերի մասին։
«Ես դեռ հավատում եմ, որ «Ինտերը» կարող է չեմպիոն դառնալ։ «Նապոլիի» հետ մրցավազքը հեշտ չի լինի, «Ինտերը» դժվարություններ ունի, բայց պահեստայինների նստարանի խորությունն ու առաջատարների չեմպիոնական փորձը խոսում են նրանց օգտին,- դի Բիաջիոյի խոսքերն է մեջբերում Euro-Football-ը։
25 տուրից հետո «Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 54 միավորով։ Առաջատար «Նապոլին» ունի երկու միավոր ավելի։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․