«Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբներն արդեն կապ են հաստատել «կապտանռնագույնների» հետ՝ հաջորդ ամառ 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը քննարկելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է է 45 միլիոն եվրո։