Մի քանի եվրոպական ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել Մադրիդի «Ռեալի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձել է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին։ Սակայն «սերուցքայինները» չեն ցանկացել բաժանվել երիտասարդ պաշտպանից։ Ինքը՝ խաղացողը, նույնպես չի ցանկացել հեռանալ «արքայական» ակումբից։ 22-ամյա պաշտպանի պայմանագրում նախատեսված է 50 միլիոն եվրո գնման կետ:
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։