«Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 72 մասնակիցների մեջ մնում է միակ ակումբը, որը ոչ մի պարտություն չի կրել եվրագավաթներում։
Հիշեցնենք, որ մանկունիանցիները Եվրոպա լիգայի խաղարկության ընդհանուր փուլը 18 միավորով ավարտեցին երրորդ տեղում՝ հինգ հաղթանակ տանելով և երեք ոչ-ոքի գրանցելով։
Միաժամանակ մանկունիանցիները Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) 25 հանդիպումներից 12-ում պարտվել են և 29 միավորով զբաղեցնում են միայն 15-րդ տեղը։
Ինչ վերաբերում է այս մրցաշրջանում եվրագավաթների բոլոր մրցաշարերին, ներառյալ Կոնֆերենցիաների Լիգան, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», ևս երկու թիմեր կարող են պարծենալ ոչ մի պարտությամբ՝ Լոնդոնի «Չելսին» և պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշը»: