«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն հայտնել է, որ մտադիր է ամռանը վերադառնալ ֆուտբոլ:
«Իմ նպատակն է վերադառնալ ֆուտբոլ հունիսին։ Եթե որոշեմ պահել դեֆիբրիլյատորը, չեմ կարողանա հանդես գալ Իտալիայում։
Ես կկարողանամ հանդես գալ արտասահմանում՝ գրեթե ցանկացած լիգայում։ Բայց բժիշկներն ինձ ասում են, որ ես պետք է հեռացնեմ այն: Ինձ համար ֆուտբոլը չափազանց կարևոր է։ Ես չեմ հանձնվի,- Բոուի խոսքերն է մեջբերում Vanityfair-ը։
Դեկտեմբերի 1-ին ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ էր արձանագրվել «Ինտերի» դեմ հանդիպման ժամանակ։ Դեկտեմբերի 10-ին 22-ամյա իտալացուն վիրահատել են և տեղադրել դեֆիբրիլյատոր։