Այսօր` փետրվարի 21-ին Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
«Յագելոնիա» — «Սերկլ Բրյուգե»
«Մոլդե» — «Լեգիա»
«Ցելյե» — «Լուգանո»
«Պաֆոս» — «Յուրգորդեն»
«Պանատինայկոս» — «Ֆիորենտինա»
«Բորաց» — «Ռապիդ»
«Բետիս» — «Վիտորիա Գիմարայնշ»
«Կոպենհագեն» — «Չելսի»
Լիգայի փուլում 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում պարզեցին վերջին 8 ուղեգրերի հասցեատերերին և միացան առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերին, որոնք ավելի վաղ միանգամից դուրս էին եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։
Կոնֆերեցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն մարտի 6-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 13-ին։