«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ հաջողության է հասել, եթե իրեն համեմատեն «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Բարեբախտաբար, ես առաջինը չեմ, ում համեմատում են Մեսսիի հետ։ Դա նշանակում է, որ մարդկանց մեջ ինչ-որ բան է արթնանում ամեն անգամ, երբ տեսնում են ձախ ոտքով եզրային կամ երբեմն պարզապես ձախ ոտքով խաղացողի: Ես փորձում եմ լինել ինքս: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ Մեսսին պատմության լավագույն խաղացողն է, և եթե քեզ համեմատում են նրա հետ, նշանակում է դու հաջողությունների ես հասել, բայց ես փորձում եմ լինել ինքս։ Ես ձգտում եմ հարթել իմ սեփական ճանապարհը և ողջ ուժերս տալ այս ակումբի համար»,- Յամալի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։