Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդո Նազարիոն ընտրություն է կատարել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
Աշխարհի կրկնակի չեմպիոնն իրեն պորտուգալացի աստղից վեր դասեց, սակայն արգենտինացու դեպքում չկարողացավ նույն պատասխանը տալ։ Նախկին հարձակվողի խոսքերը մեջբերում է AlbicelesteTalk-ը։
— Ռոնալդո՞ւ, թե՞ Ռոնալդո — Ռոնալդո
— Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի — Մեսսի
Հիշեցնենք, որ Ռոնալդոն հասցրել է խաղալ «Բարսելոնայում» և «Ռեալում», ինչպես նաև աչքի է ընկել «Ինտերում», «Միլանում» և այլ հեղինակավոր ակումբներում ելույթներով։