Փետրվարի 18- 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Մեծահասակների հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը:
Աշխարհի գավաթին մասնակցում են նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը դուրս եկան եզրափակիչ։
Նժույգ թափեր.
Համլետ Մանուկյան 14,466 միավոր
Մամիկոն Խաչատրյան 14,466 միավոր
օղակներ.
Արթուր Ավետիսյան 14,600 միավոր
Վահագն Դավթյան 14,233 միավոր
Վաղը պայքարի դուրս կգա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը, հայտնում է Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։