Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է անցկացրել Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (1:1), Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին խաղադաշտից հեռացրած մրցավար Լուիս Մունուերա Մոնտերոյի վերաբերյալ և արդեն ներկայացրել է իր եզրակացությունները։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր ապացույցներն ու մրցավարի հետ առնչություն ունեցող ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը ուսումնասիրելուց հետո, ֆեդերացիան եզրակացրել է, որ Մոնտերոյի ձեռնարկատիրական գործունեությունն իրական կամ պոտենցիալ շահերի բախում չի ստեղծում նրա մրցավարական աշխատանքի հետ։
Հետևաբար, Մոնտերոն շուտով կկարողանա վերադառնալ Լա Լիգայում իր աշխատանքին։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունա» — «Ռեալ Մադրիդ» խաղից հետո (1:1) Մոնտերոյի մրցավարական գործունեությունը ժամանակավորապես կասեցվել էր՝ մինչև հետաքննության ավարտը։