Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3։1 հաշվով տարած հաղթանակից։
«Մենք շատ լավ հանդիպում անցկացրինք՝ կատարյալ հանդիպում պաշտպանությունում, հարձակման գծում, դիրքային ֆուտբոլում, անցումային փուլերում… Մենք ցանկանում էինք հանդես գալ հենց այդպես, ուզում էինք կրկնել այն ամենը, ինչ կարողացանք անել առաջին հանդիպմանը։ Թիմը գործում էր շատ կոմպակտ, որպես մեկ միավոր, և դա թույլ տվեց փայլելու հմտությանը:
Չեմ ուզում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին, բոլորն իրենց դրսևորեցին։ Մենդին լավ հանդես եկավ, Ռուդիգերը, Վալվերդեն… Բոլորը լավն էին։ Երբ թիմը լավ է աշխատում, բոլորն իրենց լավագույն կողմերն են դրսևորում:
Ֆուտբոլիստներին կասեմ, որ լավ հանդիպում էր։ Այս մրցակցի դեմ միշտ էլ դժվար է, բայց այս երկու հանդիպումներում մենք առավելություն ստացանք»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Marca-ն։