Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է Լա Լիգայի երկու խաղով՝ «Օսասունայի» հետ խաղի (1-1) առաջին խաղակեսում ստացած ուղիղ կարմիր քարտի համար։
Ինչպես հայտնում է Marca-ն, մրցութային կոմիտեն երկու խաղով որակազրկել է Բելինգհեմին՝ մրցավար Մունուերա Մոնտերոյի հասցեին նրա մեկնաբանությունները համարելով անհարգալից վերաբերմունք։
Ավելին, եթե մրցավարի հասցեին ֆուտբոլիստի խոսքերը գնահատվեին որպես վիրավորանք, ապա որակազրկումը կլիներ չորսից մինչև 12 խաղ։
Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոքարկել Բելինգհեմի երկու խաղով որակազրկումը, որի պատճառով նա բաց կթողնի «Ժիրոնայի» և «Բետիսի» դեմ հանդիպումները:
Մոնտերոն զեկույցում գրել է, որ Բելինգհեմը հեռացվել է այն բանից հետո, երբ նա կոպիտ է դիմել մրցավարին։ Ինքը՝ խաղացողը, պնդում էր, որ իր հայհոյանքն ուղղված չի եղել մրցավարին։