Հոլիվուդյան դերասան Էնթոնի Մակին խոսել է ԱՄՆ-ում երկրպագուների՝ Լիոնել Մեսսիի հանդեպ ունեցած սիրո մասին.
«Բոլոր նրանք, ովքեր հասկանում են ֆուտբոլից, սիրում են Մեսսիին։ Նա զիլ է:
Ես չորս որդի ունեմ, և նրանք բոլորը ֆուտբոլ են խաղում: Նրանք նրա մասին շատ ավելին գիտեն, քան ես։
Նրանց իսկապես դուր է գալիս այն գաղափարը, որ MLS-ի շնորհիվ ֆուտբոլն ավելի հայտնի կդառնա ԱՄՆ-ում, և ես նրանց տանում եմ հանդիպումների, որպեսզի նրանք կարողանան զգալ ֆուտբոլային մթնոլորտը»,- մեջբերում է Էնթոնի Մակիին Goal-ը: