Միլանի «Ինտերը» գոհ է հարձակվող Մարկուս Թյուրամի ելույթներից։ Transfermarkt-ի համաձայն՝ Ներաձուրիները պատրաստ են 27-ամյա ֆրանսիացուն նոր աշխատանքային պայմանագիր առաջարկել, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի կեսերը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։
Transfermarkt-ը Թյուրամի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարկուսն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացին միլանյան գրանդում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։