«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող էր վերսկսել իր ելույթները Ա Սերիայում։ Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»:
Կողմերը մի քանի հանդիպումներ են անցկացրել, սակայն ի վերջո «մանուշակները» հրաժարվել են պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ՝ նրա ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ կասկածների պատճառով։
Պոգբան ներկայում ազատ գործակալ է:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը որակազրկվել է չորս տարով արգելված նյութ ընդունելու համար, սակայն Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որակազրկման ժամկետը կրճատել է մինչև 18 ամիս։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը կարող էր մարզումներին վերադառնալ արդեն հունվարին։