«Գալաթասարայի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին բավական անհամեստ է արձագանքել Ժոզե Մոուրինյուի՝ մրցավարության վերաբերյալ բողոքներին։
Արգենտինացին սոցցանցերում մեմ է հրապարակել, որտեղ «Ֆեներբախչեի» մարզչի մականունը` «յուրահատուկը» դարձել է «լացողը»:
Ժոզեի պատասխանը չի ուշացել․ պորտուգալացին հեգնական պատասխան է տվել Իկարդիին։
«Իկարդին բոլոր ժամանակների լավագույն խաղացողն է։ Հրաժարվում եմ մեկնաբանել մեծագույնի խոսքերը. նա չափազանց մեծ է, ես չեմ կարող մեկնաբանել»,- ասել է Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ։