Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է սկսել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport․es-ը։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին արդեն հասցրել է մերժել մադրիդյան ակումբի առաջին առաջարկը։ «Սերուցքայինները» ցանկանում են պահել Վինիսիուսին, սակայն մտադիր չեն զգալիորեն բարձրանել խաղացողի աշխատավարձը։
Այս ֆոնին Վինիսիուսը այլ տարբերակներ ունի, և ոչ միայն Սաուդյան Արաբիայում: Նշվում է, որ 24-ամյա խաղացողի ներկայացուցիչները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել ՊՍԺ-ի հետ։ Փարիզյան գրանդը մեծ ուշադրությամբ հետևում է բրազիլացուն և կարող է փորձել ձեռք բերել նրան, եթե ֆուտբոլիստի և «Ռեալի» միջև բանակցությունները ձախողվեն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ի հետ բանակցությունների մեկնարկը կարող է նշանակել Վինիսիուսի կողմից Մադրիդի «Ռեալի» վրա ճնշում գործադրելու փորձ։
Ընթացիկ մրցաշրջնում հարձակվողը մադրիդցիների կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։