Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, որոնցում նա Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում։
«Մեր աշխարհի համար այս դժվարին պահին կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք բոլորս անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք»,- գրել է ֆուտբոլիստը։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆուտբոլային աշխարհում ևս դադար է։
