Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Արսենալի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային՝ որպես գալիք ամառվա գլխավոր տրանսֆերային նպատակ:
Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն ֆունտ (120 միլիոն եվրո):
Ընդգծվում է, որ «սերուցքայիններն» արդեն բանակցություններ են վարել Սալիբայի ներկայացուցիչների հետ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, երազում է «Ռեալում» հանդես գալու մասին, ինչպես նաև լավատես է իր հայրենակից Կիլիան Մբապեի հետ նույն թիմում հանդես գալու հնարավորության հարցում։
Այս մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։